close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

8 Հուլիսի 2020, 09:15
 Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեժ քննարկումներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում: Արդեն մի քանի օր է՝ ներքին քննարկումներ են ընթանում թե՛ Եկեղեցու պատմություն առարկան այլեւս դպրոցներում չդասավանդելու եւ թե՛ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծի հետ կապված:

Ինչպես հայտնի է, այդ նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու համար սահմանել տուգանք՝ 20 հազար դրամի, իսկ փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար` 50 հազար դրամի չափով:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցության պատգամավորների մի մեծ մասը հայտարարել է՝ խայտառակություն է լինելու, եթե այդ նախագիծը օրենք դառնա: Մեր տեղեկություններով՝ նրանց լեզվակռիվն այնքան է թեժացել, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգից իշխանությունները անգամ հանել են նախագիծը:

Թե հետագայում այն ինչ ճակատագրի կարժանանա, դեռեւս անհայտ է: Իսկ ինչ վերաբերում է Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը, ապա այս հարցով դեռեւս քննարկումներ են. նախագիծը նաեւ ներկայացված է հանրային քննարկման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica