close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամական հարաբերությունները շարունակվում են. Մասիսի ծեծկռտուքի հետքերով. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

8 Հուլիսի 2020, 09:09
 Թշնամական հարաբերությունները շարունակվում են. Մասիսի ծեծկռտուքի հետքերով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքում նախօրեին «ռազբորկա» է տեղի ունեցել նախկին ՀՀԿ-ական, այժմ հեղափոխականների դաշտում գործող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայտնի եղբոր՝ Գոռի, եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջեւ։

Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու՝ Գոռ Համբարձումյանին ու նրա «կամանդին», որոնք հայտնի են մականուններով՝  Զիբիլի Գոռիկ, Խուճուճ Կարեն եւ այլն։ Բերման է ենթարկվել նաեւ Մուրադյանի որդին՝ Նվերը։

Բացատրություն վերցնելուց հետո բաց են թողել։ Մեզ չհաջողվեց պարզել, թե միջադեպն ինչից է ծագել, սակայն այս 2 խմբի միջեւ տեւական ժամանակ է՝ թշնամական հարաբերություններ են հաստատված։ Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի վերաբերյալ Մասիսի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ավելին չմանրամասնեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica