close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեւանում դանակահարել են 12-րդ դասարանի աշակերտի

Հասարակություն

7 Հուլիսի 2020, 23:18
 Երեւանում դանակահարել են 12-րդ դասարանի աշակերտի

Երեւանում այսօր՝ հուլիսի 7-ին, Ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը բուժօգնության է տեղափոխել մի երեխայի՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին եւ ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության եւ անչափահասների գործերով բաժանմունքների պետերի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից:

Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ա.-ի եւ եւս մեկ անձի միջեւ, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողի անձը պարզելու եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Մ. Ա.-ն սովորում է Երեւանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica