close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գավառական պատմություն. Վարուժան Ղազանչյան

Հասարակություն

7 Հուլիսի 2020, 22:36
 Գավառական պատմություն. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Գավառական պատմություն (լրիվ)

Այն ինչի մասին պատմելու եմ, կատարվել է մեր օրերում, մեր լեռնային շրջաններից մեկում։

Պատմության հերոսները բոլորն էլ ռեալ մարդիկ են, որոնք ապրում են մեր հանրապետությունում:

Նուշիկը քսանմեկ տարեկան նրբակազմ աղջիկ էր։ Սիրում էր կարդալ, երազել։

Տան փոքրն էր, մայրը արդեն չկար։

Բոլոր մեծերը արդեն ամուսնացել էին, երեխաներ ունեյին:

Նուշիկը ուզող ունեցել էր, բայց տնեցիները չգիտես ինչու այդ տղային չէին ցանկացել, չնայած Նուշիկը դեմ չէր։

Իսկ մի գեղեցիկ օր էլ առանց Նուշիկի կամքը հարցնելու, նշանել էին մի նստած դուրս եկած, շրջանում վատ համբավ վայելող ջահելի հետ։

Նուշիկին անհնար էր թվացել կյանքը նման մեկի հետ։

Նա փորձել էր փախչել, իր նախորդ փեսացուի հետ։ Բայց բռնվել էին։ Տղային դաժանորեն ծեծել, իսկ աղջկան տուն էին վերադարձրել։

Նուշիկը հացադուլ է սկսում։ Նա նույնիսկ ջուր խմելուց է հրաժարվում։

Ութերորդ օրը, երբ զարկերակը արդեն չէր շոշափվում, ավագ եղբայրը նրա սենյակ է բերում իր կնոջը, միակ մարդուն, որ իսկապես սիրում ու հասկանում էր Նուշիկին, և սկսում է դաժան հարվածներ հասցնել նրան, ասելով որ չի դադարեցնի ծեծը, մինչև Նուշիկը չսկսի ուտել։

Ինչ էր մնում անելու խեղճ աղջկան։

Հարսանիքի օրը նրա սենյակից հեռացրել էին բոլոր կտրող, ծակող սարքերը, որովհետև պարզ պատկերացնում էին նրա հոգեվիճակը, բայց թքած ունեյին։

Համարում էին կապրի հետը, ու ուզած չուզած կհաշտվի իր ճակատագրի հետ։

Այլ միջոց չգտնելով Նուշիկը կուլ է տալիս դեղապահարանիկում գտնվող բոլոր հաբերը, բայց մեռնելու փոխարեն պրաստրացիայի մեջ է ընկնում։

Թե ինչպես է անցնում հարսանիքը, կամ առաջին գիշերը՝ Նուշիկը չի հիշում։

Բայց իսկական դժողքը սկսվում է ավելի ուշ։

Ամուսինը ամեն օր տուն էր գալիս հարբած, ու սկսում էր ծեծել կնոջը։ Ծեծում էր էնքան, մինչև Նուշիկի ուշքը գնում էր։ Հետո վրան ջուր էր լցնում, ուշքի բերում, ու նորից շարունակում ծեծել։

Նուշիկը նիհարում է, չոփ է դառնում։ Նրա կամքը վերջնականորեն կոտրված էր։

Նա սկսում է ապրել մեխանիկորեն։

Երեխաներ է ունենում, եփում, թափում, խնամում, բայց կարծես թե դա արդեն ինքը չէր։

Հարազատներին նա չէր հետաքրքրում։

Խեղճ աղջկան մնում էր միայն սպասել մահվան։

Արդեն մի անգամ եղել էր, որ ամուսինը կացին էր բարձրացրել նրա վրա և միայն հրաշքն էր իրեն փրկել։

Ընդ որում այդ անասունը ծեծում էր բոլորին ով ընկնում էր ձեռքի տակ՝ մորը, հորը, երեխաներին։

Կպատկերացնեիք, տիկնայք և պարոնայք, քսանմեկերորդ դարում, քրիստոնեությունը առաջինը պետականորեն ընդունած երկրում նման վայրագություններ։

Եվ հավատացնում եմ ձեզ, այս պատմության նման պատմությունները եզակի չեն։

Ինչ գիտենք մենք քաղաքներից հեռու գտնվող գյուղերում տիրող բարքերի մասին։

Արդյոք որքան է տարածված հարբեցողությունը, հաշիշամոլությունը, գողական բարքերը մեր գյուղերում:

Ինձ հիմա կարող են մեղադրել, որ ես խաթարում եմ հայ գյուղացու մասին մեր ունեցած լուսավոր պատկերացումները:

Այս պատմությունը ինձ ևս շոկի մեջ գցեց, և եթե անձամբ չճանաչեի տվյալ անձնավորությանը, հազիվ թե կարողանայի հավատալ, որ նման գազանությունները և անսրտությունը հնարավոր են մեր օրերում...

Հա ասեմ ՝որ Նուշիկը իր մեջ ի վերջո ուժ գտավ, և հեռացավ հարբեցող ամուսնուց:

Նա հիմա վերագտել է իրեն, նույնիսկ կարելի է ասել ներել է հարազատներին, և իր երեխաների հետ ապրում է լիարժեք, արժանապատիվ կյանքով:

Անհավատներին կարող եմ ծանոթացնել նրա հետ:

Այսպիսի բաներ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica