close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարակի նոր օջախ Գյումրիում․ ծերանոցի 55 շահառուներ են վարակվել, կա նաեւ մահացած. Aravot.am

Առողջապահություն

7 Հուլիսի 2020, 19:43
 Վարակի նոր օջախ Գյումրիում․ ծերանոցի 55 շահառուներ են վարակվել, կա նաեւ մահացած. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, կորոնավիրուսով հիվանդանալու մեծ թվով դեպքեր են արձանագրվել Գյումրու տուն-ինտերնատում, ընդ որում՝ վարակվել են ոչ միայն այնտեղ խնամվող շահառուներ, այլ աշխատակիցներ։ Կայքի տեղեկություններով, թեստավորել են 150 խնամվողների եւ 66 աշխատակցի, խնամվողներից 55-ի թեստի պատասխանը, ցավոք, եղել է դրական։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը հաստատել է այդ տեղեկությունը։ Նա ասել է, որ 37-ը հոսպիտալացվել են, երեք հոգի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, կան հոսպիտալացվածներ նաեւ մայրաքաղաքում եւ Սպիտակում։ Մեկ հոգի երեկ մահացել է Սպիտակում։ Մարզպետարանի պաշտոնյան նաեւ ասել է, որ ծերանոցում մեկուսարան են սարքում, քանի որ կան անախտանիշ ընթացք ունեցող բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, նրանք մնալու են տեղում, հսկվելու են։

Վարչության պետը նաեւ ասել է, որ Վ․Աբաջյանի անվան թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնում են նրանք գրանցված։ Բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարվել է ցուցակը վերցնել ու հսկողություն իրականացնել, այնպես ինչպես տնային պայմաններում բուժվողների նկատմամբ են հսկողություն իրականացնում, նույն սկզբունքով պիտի մոտենան նաեւ ծերանոցի շահառուների նկատմամբ։ Ամենօրյա տեղեկատվություն պիտի վերցնեն, ջերմաչափում, կարիքի դեպքում՝ հիվանդի զննում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica