close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առցանց մամուլում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չկան. Մեդիա պաշտպան

Քաղաքական

7 Հուլիսի 2020, 18:22
 Առցանց մամուլում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չկան. Մեդիա պաշտպան

2020թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 301 հոդված, որոնցից 38-ը եղել է բացասական, 263-ը՝ չեզոք։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չկան։

Ըստ մամուլի հրապարակումների՝ աշնանը ԼՀԿ-ն գործընթաց կսկսի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ․ հարցապնդումն արդեն ուղարկել են նախարարություն, նախարարը պետք է գնա ԱԺ, բացատրություն տա, թե այս երկու տարիներին ի՞նչ է արել, որի արդյունքը ոչ մի կերպ չի երևում։

Շարունակվում է Արայիկ Հարությունյան և ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի առճակատումը։ Ռուբեն Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն ԿԳՄՍ պաշտոնական թղթերի վերաբերյալ։ ԿԳՄՍ֊ում թղթերում առկա անճշտությունը որակել էին իբրև «անփութություն», որից հետո նախկին ռեկտորը գրել է. «Գոնե մի փոքր ինքնասիրություն ունենայիք՝ Նախարարի ստորագրած հրամանը այդ խեղճ աշխատակցի վրա չբարդեիք։ Սպասում եմ, թե ոչ անփույթ տարբերակում որ իրավական ակտին եք հղում կատարելու: Առաջարկում եմ Գվատեմալայի օրենսդրությունը ուսումնասիրել, հնարավոր է՝ գտնեք»։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, պատասխանելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ԱԺ ամբիոնից արված ելույթի մասին լրագրողի հարցին՝ կապված Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում առկա «փակ ֆոնդերի»-ն, ասել է․ «Այս թեմաները գտնվում են մեր թշնամիների անմիջական ուշադրության կենտրոնում։ Այսպիսի թեմաների մասին պետք է խոսել շատ զգույշ, այդ թեմաների մասին խոսելու հարթակը պետք է ընտրել ամենայն զգուշավորությամբ։ Չեմ կարծում, որ տարատեսակ նման խնդիրները, ինչպես ընդունված է ասել՝ հանրապետության թիվ մեկ քաղաքական ամբիոնից Ազգային ժողովից բարձրաձայնելը շատ ճիշտ մոտեցում է։ Դա հերոսություն չէ՝ սկանդալային նորության պես ինչ – որ հայտարարություններ անելը, սա մարտավարական սխալ է, որովհետև անհերքելի փաստ է, որ այդպիսի դրսևորումներն ակնհայտորեն մոնիթորինգի են ենթարկվում մեր հակառակորդ երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica