Գործարքից հետո՝ զարգացման նոր ուղի. ՏՄՊՊՀ-ն քննարկել է «ԹԻՄ» ՍՊԸ եւ «ՎԵՈՆ Արմենիա» համակենտրոնացումը թույլատրելու հարցը
Հասարակություն

ՏՄՊՊՀ այսօրվա նիստում քննարկվել է «ԹԻՄ» ՍՊԸ և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ համակենտրոնացումը թույլատրելու հարցը։
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում շոշափվել են ռազմավարական զարգացման, ներդրումային քաղաքականության, մարդկային կապիտալի ներգրավման և մի շարք այլ հարցեր։
«Գործարքից հետո նոր կազմակերպությունը բռնելու է զարգացման նոր ուղի, որտեղ ամենակարևորը մարդկային կապիտալն է․ մենք պատրաստվում ենք մի շարք ծառայությունների սպասարկումը տեղափոխել և իրականացնել մեր աշխատակիցների ուժերով, ինչը ենթադրում է աշխատատեղերի ավելացում։ Կառուցվելիք նոր սերնդի ցանցը (NGN) նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի տնտեսական զարգացման համար»: