close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են կրճատել Վրաստանին հատկացվելիք օգնությունը

Տարածաշրջան

7 Հուլիսի 2020, 16:57
 ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են կրճատել Վրաստանին հատկացվելիք օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են 15 տոկոսով կրճատել Վրաստանին հատկացվելիք օգնությունը, որը 2021-ին պետք է լիներ ավելի քան 132 մլն դոլար: Այդ հայտարարությունն արժանացել է վրացական ընդդիմության խիստ քննադատությանը. ըստ yerkir.am-ի` հայտնում է «Վզգլյադ»-ը:

Կոնգրեսի փաստաթղթում ասվում է, որ օգնությունը կարող է կրճատվել, եթե պետդեպարտամենտը փաստարկներ չներկայացնի Վրաստանի կառավարության` ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և օտարերկրյա ներդրողների պաշտպանության  ուղղությամբ տարվող քաղաքականության արդյունավետության մասին:

Վրաստանի կառավարությունում «Վզգլյադ»-ի աղբյուրը հայտնել է, որ «դա միայն նախնական տարբերակ է, վերջնական փաստաթուղթը հաստատումից առաջ կանցնի բազմաթիվ համաձայնեցումների ու հաստատումների միջով»: Նա նաև վստահություն է հայտնել, որ պետդեպարտամենտը կհաստատի «Վրաստանի կառավարության կարևոր քայլերը` ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը»:

Աղբյուրի խոսքով` «փաստաթղթում երևում են Frontera Resources-ի և Conti Group –ի լոբբիստ կոնգրեսականների ջանքերը, որոնք կորցրել են աշխատանքը Վրաստանում»:

«Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գեորգի Վաշաձեն էլ հայտարարել է, որ  «ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի նկատմամբ»:

Իսկ «Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի խոսքով` «Կոնգրեսի դիտարկած փաստաթուղթը աղետալի ազդանշան է «Վրացական երազանք»-ի համար: Նա հայտարարել է, որ եթե իշխանությունները հոկտեմբերին ազատ ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններ չանցկացնեն, ԱՄՆ-ի հետ Վրաստանի համագործակցությանն անուղղելի վնաս կհասցվի»:

Ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանտը չէր բացառել, որ Ռուսաստանն իբր կարող է միջամտել Վրաստանում հոկտեմբերի 31 –ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica