close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրդեհի պատճառով Դարդանելի նեղուցը փակվել է բեռնափոխադրման համար

Տարածաշրջան

7 Հուլիսի 2020, 17:30
 Հրդեհի պատճառով Դարդանելի նեղուցը փակվել է բեռնափոխադրման համար

Թուրքիայի Գալիպոլի թերակղզու վրա անտառային ուժեղ հրդեհը պատճառ է դարձել, որ հուլիսի 6-ին փակվի Դարդանելի նեղուցը նավերի անցման համար. հայտնում է Hurriyet-ը:

Հրդեհը սկսվել է Իլգարդերե գյուղի տարածքում: Դրա ոչնչացման մեջ ներգրավված էին երկու ինքնաթիռ, 20 ուղղաթիռ, 107 հակահրդեհային մեքենա և մոտ 400 փրկարար:

Գյուղից տարհանվել է մոտ 300 մարդ: Այրվել է մոտ 450 հա տարածք։

Նշենք, որ հուլիսի 6-ին Չանաքքալե նահանգի անտառտնտեսության վարչության պետ Իզմիր Զաֆեր Դերինչը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Թուրքիա ուղարկված «Բի-200ES»  ինքնաթիռը՝ հրդեհները մարելու հարցում օգնելու համար, արդյունավետորեն հաղթահարում է իրենց առաջադրանքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica