close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտոնական կայքում չի հրապարակվել Մարությանի կարգադրությունը, որով հունիսին 6,7 մլն դրամի պարգևատրում է տրվել. Խաժակյան

Քաղաքական

7 Հուլիսի 2020, 13:52
 Պաշտոնական կայքում չի հրապարակվել Մարությանի կարգադրությունը, որով հունիսին 6,7 մլն դրամի պարգևատրում է տրվել. Խաժակյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ հունիսին 6,7 մլն դրամի պարգեւավճար է տրվել, սակայն կարգադրությունը չի տեղադրվել քաղաքապետարանի կայքում։

Դավիթ Խաժակյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 2019թ.-ի տարեսկզբին հայտնում էր պաշտոնական տվյալների կեղծման մասին.

- «Պարգեւատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։

Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգեւատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է»։

Փաստորեն նոր իշխանություններից պահանջվեց ընդամենը մեկ տարի՝ յուրացնելու փորձված մեթոդները, բայց երեսպաշտնորեն շարունակելու պնդել մեգաթափանցիկության մասին։

Այսպես քաղաքապետարանի պաշտոնական կայքից հանված նկարից կարող եք տեսնել, որ հունիս ամսվա հրապարակված կարգադրություններում կա մի բացթողում` 538-Ա կարգադրությանը հաջորդում է 541-Ա-ն։ Երկու կարգադրություն չի հրապարակվել։ Չիմացողի համար սա կարող է թվալ ընդամենը տեխնիկական վրիպակ, իսկ մեր հին նորերին լավ ճանաչողները կենթադրեն, որ մի բան այն չէ։ Ասեմ, թե ինչը այն չէ...

Թիվ 539-Ա չհրապարակված կարգադրության տակ թաքնված է քաղաքապետի կողմից տրված 6.7 միլիոն դրամ պարգեւատրում, որը կարող եք տեսնել իմ կողմից ոչ պաշտոնապես ձեռքբերված երկրորդ նկարում։ Փաստորեն փորձ է արվել թաքցնել այս փաստաթուղթը, որն ունի մեկ ամսվա վաղեմություն։

Սա է նոր իշխանությունների դիմագիծը՝ եթերով դատարկաբանել, բայց տակից գործել ինչպես հարմար է։ Թե քանի այսպիսի կարգադրություն չի հրապարակվել այս ընթացքում միայն կարելի է ենթադրել։

Հ.Գ. Իմ տեղեկություններով սա ընդամենը եռամսյակային պարգեւատրման բաժինն է այն աշխատակիցներին, ովքեր ցանկացել են պարգեւավճարը ստանալ ամիս առ ամիս։ Ինչպես նախորդ 2.3 միլիոնանոց մեկ հոգուն տրված պարգեւավճարը, այս ցանկում աստղաբաշխական թվեր չկան եւ բուն ֆոնդի կամ տրամադրման մասին ասելիք չունեմ, պարզապես ամոթալի, ոչ թափանցիկ գործելաոճ է, որը բնականաբար չի կարող չվերհանվել իմ կողմից»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica