close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը հաստատում է «Մոդեռնայի» կասկածելի պատվաստանյութը գնելու մտադրությունը

Տեսանյութ

7 Հուլիսի 2020, 12:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը հաստատում է «Մոդեռնայի» կասկածելի պատվաստանյութը գնելու մտադրությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը գործողություններ է իրականացնում կորոնավիրուսի դեմ թե՛ պատվաստանյութ, թե՛ դեղորայք ձեռք բերելու ուղղությամբ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսում:

Դեղորայքի ձեռքբերման մասով նշեց, որ «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ են գնել, որը մոտավորապես 10 օրից Հայաստանում կլինի, բանակցում են ռուսական «Աֆրիվավիր» ռուսական  և ճապոնական «Ֆավիպիվավիր» դեղամիջոցները ձեռք բերելու ուղղությամբ․ «Ճապոնականից արդեն ստացել ենք, շուտով կսկսվի օգտագործվել»:

Պատվաստանյութի մասով նշեց, որ աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ:

«Փոխզիջումային մի իրավիճակ կա և հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է: Այդ համոզումը շատ կարեւոր է, սկզբում այդ համոզումը չկար: Դրա համար արդեն երկրները քննարկում են ապագա պատվաստանյութի գնման հարցերը: «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը ամենահավանական պրոդուկտերից մեկն է: Կան ավելի խոշոր արտադրողների պատվաստանյութեր: Այդ ընկերությունների հետ բանակցությունները գնում են, բայց դրանք շատ նախնական են: Այստեղ ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են: Օրինակ, շատ երկրներ գնելով դեռեւս չհաստատված պատվաստանյութի մեծ խմբաքանակներ, ստեղծելու են իրավիճակ, որ մյուս երկրներին դա հասանելի չի լինելու: Մրցավազքի նման մի բան կա»,-ասաց նա:

Նա նշեց, որ ՀՀ-ն որոշել է առնվազն սկսել այդպիսի խոսակցություններ արտադրողների հետ, այնպես էլ հավաքական գնորդների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, Գավին, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել խմբաքանակ եւ հավասար բաշխել:

«Միայն պատվաստանյութի առկայությունն է մեզ թույլ տալու վերադառնալ բնականոն կյանքի՝ առանց դիմակների»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նշենք, որ մամուլը խիստ վերապահում էր հայտնել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից՝ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը գնելու հարցում։ Այստեղ կասկած կար՝ Հայաստանի քաղաքացիներին կասկածելի ծագման պատվաստանյութի փորձադաշտ օգտագործելու մասին։ Բացի այդ նշվում էր՝ կան փաստեր, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ժամանակ գրանցվել է սարսափելի ցուցանիշ՝ պատվաստանյութի 20 տոկոսանոց վտանգավորություն: Այսինքն, եթե տվյալ պատվաստանյութը ներարկվի մոլորակի բոլոր բնակիչներին, ապա այն մահացու հիվանդություններ կառաջացնի 1.5 միլիարդ մարդու մոտ, Հայաստանի 3 միլիոն բնակչի դեպքում այդ թիվը կարող է մահացու հիվանդություններ առաջացնել 600,000-ի մոտ: Նաև նշվեց, որ Արսեն Թորոսյանը հանդիսանում է «Գավի» ալյանսի խորհրդի անդամ, ինչի մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից, և տրամաբանորեն Արսեն Թորոսյանը, «Գավի»-ի հետ բանակցելով, բանակցում է ինքն իր հետ, և ավելի քան ակնհայտ է, որ նա չի կարող այս բանակցություններում չունենալ անձնական շահագրգռվածություն:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica