close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ եւ միջնորդություններ են ներկայացրել ՍԴ. Տիգրան Եգորյան

Իրավունք

7 Հուլիսի 2020, 11:51
 Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ եւ միջնորդություններ են ներկայացրել ՍԴ. Տիգրան Եգորյան

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ եւ միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրայր Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ ամբաստանյալ Ռ․Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ,

Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ ընդդիմազերծ շփումների եւ այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաեւ Յ․Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ ընդդիմազերծ շփումների հիմքով,

Իրենց գործին մասնակցող եւ/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող երրորդ անձի կարգավիճակ շնորհելու եւ գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ»:

Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica