close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կհետևի արհեստական բանականությունը

Աշխարհ

7 Հուլիսի 2020, 13:45
 ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կհետևի արհեստական բանականությունը

Մինչդեռ Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման գործընթացն այնքան էլ տեղից չի շարժվում, ԱՄՆ իշխանությունները որոշել են տեխնոլոգիական լուծում տալ հարցին. այս մասին գրում է Engadget կայքը, նշելով՝ նրանք սահմանի ապօրինի հատումներին կհետևեն արհեստական բանականության օգնությամբ։

Ըստ հայտարարության՝ ԱՄՆ կողմից սահմանի երկայնքով կդրվեն աշտարակներ, որոնք կսնուցվեն հարևանությամբ տեղադրված արևային էներգիայի սալիկների կուտակած էլեկտրականությամբ։ Աշտարակների գագաթներին կտեղադրվեն տվիչներ, որոնք կարձանագրեն սահմանային հատումները։

Միևնույն ժամանակ մանրամասնվում է՝ արհեստական բանականությունն ինքը կորոշի է՝ արդյոք անցնողը մարդ էր, կենդանի, մեքենա, ինքնաթիռ, թե այլ բան։ Արհեստական բանականության համակարգերը կմատակարարեն Anduril Industries ընկերությունը։ Վերջինիս խոսքով՝ իրենց համակարգն ունակ է հստակ ճանաչել մարդկանց ու տարբերակել նրանց մնացյալ սահմանախախտներից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica