Մեծ Բրիտանիան «Մագնիտսկիի գործով» պատժամիջոցներ է սահմանել 25 ռուսաստանցիների դեմ
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՌԴ 25 քաղաքացիների նկատմամբ անհատական պատժամիջոցներ են սահմանցել, որոնք, ըստ Լոնդոնի, առնչություն են ունեցել «Մագնիտսկիի գործի» հետ. այս մասին նշվում է կառավարության տեղեկատվության կայքում։
Նշվում է՝ ցուցակում 25 մարդ է ընդգրկված, այդ թվում՝ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրկինինը, գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը, ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Անիչինը և մոսկովյան դատավոր Ալեքսեյ Կրիվորուչկոն:
Ցուցակում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել Մեծ Բրիտանիա, բացի այդ նրանց ակտիվները սառեցվում են, նրանց չի թույլատրվում բիզնեսով զբաղվել այդ երկրում: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո:
Հիշեցնենք՝ Սերգեյ Մագնիտսկին Hermitage Capital հիմնադրամի իրավաբանն է եղել, նա մահացել է 2009թ. նոյեմբերի 16-ին Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանում։