close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

COVID-19-ի համավարակը սպառել է ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների պաշարները. ԱՀԿ

Առողջապահություն

7 Հուլիսի 2020, 14:20
 COVID-19-ի համավարակը սպառել է ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների պաշարները. ԱՀԿ

Ավելի քան 70 երկրներում կորոնավիրուսի համավարակի պատճառով ՄԻԱՎ-ի բուժման համար օգտագործվող հակառետրովիրուսային դեղամիջոցների սպառման վտանգ է առաջացել. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուսումնասիրությանը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «73 երկրում կարող է ծանր իրավիճակ առաջանալ: Այդ պետություններից 24-ը հայտարարել են հակառետրովիրուսային դեղամիջոցների խիստ նվազ պաշարների կամ այդ կենսական նշանակության դեղերի մատակարարման խափանումների մասին»։

ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ այս իրավիճակը կարող է ազդել ավելի քան 8 միլիոն մարդու վրա: Սա ՄԻԱՎ-ի դեմ բուժում ստացողների ընդհանուր թվի մեկ երրորդն է:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Ադհանոմ Գեբրեյեսուսն այս առնչությամբ հայտարարել է, որ հիշյալ տվյալները «լուրջ մտահոգության տեղիք են տալիս»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica