close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում վերանայվելու են հաշմանդամության կարգերի սահմանման չափորոշիչները

Արցախ

6 Հուլիսի 2020, 20:56
 Արցախում վերանայվելու են հաշմանդամության կարգերի սահմանման չափորոշիչները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարևոր է համարել ոլորտում արմատական բարեփոխումների իրականացումը, քանի որ տարիներ շարունակ ոչ արդար որոշումների մասին բազմաթիվ ահազանգեր ու բողոք-նամակներ են ստացվել քաղաքացիներից: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները շտկելու համար վերանայվելու են հաշմանդամության կարգերի սահմանման չափորոշիչները և դրանց առնչվող օրենսդրական դաշտը:

Նախագահը հանձնարարական է տվել վերակազմավորելու գործող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը՝ ընդգծելով, որ պետք է կառույցից առանձնացնել բողոքարկման գործառույթն իրականացնող փորձաքննական ու վերականգնողական ծրագրերի բաժինը, ինչպես նաև բարձրացնել մասնագետների աշխատավարձերը:

Հանրապետության նախագահը հանձնարարել է լիազոր մարմիններին ուսումնասիրել հաշմանդամության համապատասխան կարգերի տրամադրման համար առկա չափորոշիչները և հստակ ժամկետում հանդես գալ նոր առաջարկություններով:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica