close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երջանկության արցունքները (Անկախանալու առթիվ). Վարուժան Ղազանչյան

Հասարակություն

6 Հուլիսի 2020, 20:23
 Երջանկության արցունքները (Անկախանալու առթիվ). Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Մի դեպք եմ հիշել՝ հեռավոր իննսունականներից:

Սկսել էր Հայաստանը ադրբեջանցիներից մաքրելու պրոցեսը:

Մի տեղ ավելի կոշտ, մի ուրիշ տեղ ավելի փափուկ ձևով ադրբեջանցիներին ստիպում էին վաճառել իրենց տները, և հեռանալ:

Մեզ մոտ ամբողջ շրջաններ կային ադրբեջանացած:

Հայերը ձգվել են միշտ դեպի լույսը՝ ուսումը: Գնում էին սովորելու, ու ավարտելուց հետո, մեծի մասիվ մնում էին քաղաքներում:

Նրանց փոխարեն ադրբեջանցիներն էին իրենց ձեռքը վերցրել մեր երկրի անասնապահությունը:

Եվ նկատի ունենալով նրանց տրադիցիոն պտղաբերությունը, զարմանալի չէր, որ նրանց թվաքանակը Հայաստանում անշեղորեն աճում էր:

Եթե չլինեին Ղարաբաղյան դեպքերը, հնարավոր է, որ մի օր մենք մեր հողի վրա փոքրամասնություն դառնայինք:

Քաղաքներում բնակվող ադրբեջանցիների թիվը անհամեմատ քիչ էր: Նրանք սովորում էին հայկական դպրոցներում, ոչնչով չէին տարբերվում հայ երեխաներից:

Իմ դասարանում օրինակ սովորում էր մի քուրդ տղա Քյարամ անունով, և ոչ մի խտրականություն չկար մեր միջև: Նա հիմա էլ ապրում է Երևանում, միայն հին ընկերներին խնդրում է, համենայն դեպս իրեն Մամիկոն կոչել:

Քենիս պատմում էր, որ իրենց մոտ՝ գրքերի պալատում մի ադրբեջանցի է աշխատում: Նա չէր ցանկացել հեռանալ: Փոխել էր ազգանունը՝ հայկականի, և հանգիստ շարունակում էր աշխատել: Ոչ մեկը նրան չէր նեղացնում․․․

Ես ուզում եմ պատմել մի նմանօրինակ դեպքի մասին ևս:

Մեր դիմացի երեք սենյականոց բնակարանում ապրում էր մի բազմանդամ ընտանիք: Կինը բուժքույր էր, ամուսինը կոնյակի գործարանում բանվոր էր աշխատում: Անչափ բարի մարդիկ էին:

Հիշում եք ասացվացքը՝ մոտիկ հարևանը, հեռու բարեկամից լավ է: Այ այդպիսի հարևաններ էին:

Ես տասնհինգ տարուց ավել ապրելով այդ շենքում, չէի իմացել, որ մեր առաջին հարկի բնակիչները ադրբեջանցիներ են: Վեց, թե յոթ երեխա ունեին: Նրանց փոքր տղան սովորել էր մեր հարևանների փոքր տղայի հետ նույն դասարանում: Ես նրան հաճախ էի հանդիպել մեր հարևանների տանը: Սևուկ, մեծաբերան, ժպտերես երեխա էր: Ես այն ժամանակ չգիտեի նրա ազգությունը: Իսկ իմացա ահա, թե ինչպես:

Ադրբեջանցիներին իրենց տներից վռնդելուց հետո անցել էր մեկ, թե երկու տարի: Հանկարծ մի օր մեր հարևանների տնից աղմուկի ձայներ լսվեցին: Լաց էր, թե ծիծաղ լավ չէր հասկացվում:

Մտնում ենք նրանց տուն, և ինչ ենք տեսնում՝ Արմենը (տան փոքրը) գրկել է իր որտեղից, որտեղ հայտնված ադրբեջանցի ընկերոջը և հրճվանքի անհոդաբախշ ձայներ է արձակում:

Երբ մի փոքր հանդարտվեցին կրքերը, պարզվեց պատանին փախել էր իր հարազատների մոտից: Թե ինչպես էր Ադրբեջանից Հայաստան հասել՝ աստված գիտի:

Տղան լաց էր լինում: Ասում էր. «Ես չեմ ուզում այնտեղ ապրել»:

Եվ իր ընկերոջ ծնողներին աղաչում էր, իրեն պահել իրենց տանը:

Նա երկու, թե երեք ամիս ապրեց այնտեղ, իսկ հետո, եթե չեմ սխալվում կապվեցին նրա ծնողների հետ, ինչ որ կերպ տղային համոզեցին, և ուղարկեցին ետ՝ Ադրբեջան:

Երբեմն մտածում եմ՝ իսկ արժեր:

Միջավայրը խաղացել էր իր դերը: Տղային ամեն հայկական բան հարազատ էր դարձել, ինչպես Հայաստանում ծնված, նախկինում շատ հանրաճանաչ ֆուտբոլիստ Կովալենկոն, որ մի ամիս Ռուսաստանում մնալուց հետո, երբ վերադարձել էր, ասել էր. «Սաղ սոխ էին (ռուս): Մեկը չկար հետը հայերեն խոսեի»:

Հետաքրքիր է՝ ինչպես դասավորվեց այդ տղայի ճակատագիրը…

Կուզեի ինձ ճիշտ հասկանաք: Ասում են անտառը կտրելիս, տաշեղներ են թռչում: Դա անխուսափելի է, բայց և մարդկայնորեն ցավալի:

Լավ եղեք»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica