close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր արտահայտած փտած մտքերի համար թողություն խնդրեք Աստծուց և ՀԱԵ-ից. ՀԱԵ Ջավախքի առաջնորդը՝ բժշկին

Քաղաքական

6 Հուլիսի 2020, 14:20
 Ձեր արտահայտած փտած մտքերի համար թողություն խնդրեք Աստծուց և ՀԱԵ-ից. ՀԱԵ Ջավախքի առաջնորդը՝ բժշկին

ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանն անդրադարձել է բժիշկ Հայկ Մանասյանի՝ ՀԱԵ-ի մասին աղմկահարույց գրառմանը՝ նշելով. 

«Ոմն «բժիշկ» Հայկ Մանասյան իրեն իրավունք է վերապահել անհիմն «վերլուծություն» կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների վերաբերյալ։ Մտահոգությանս պատճառը միայն նրա մտքի «փայլատակումները» չեն սակայն, այլ իր անիմաստ բարբաջանքին ականջալուր լինող մեր հայրենակիցների արտահայտած հավանությունը։ Ախր այնքան հիմնազուրկ են ձեր առաջ բերած «որակումները», որն առաջին իսկ հերթին վնասում և արժեզրկում է ոչ թէ Հայ Եկեղեցին, այլ հիպոկրատիկ երդում տված ձեր նման բժշկին։ «Բժիշկ բժշկեա զանձն քո» աստվածաշնչյան հույժ կարևոր այս հատվածը, հավատացեք լավագույն միջոցն է ձեր արտահայտած փտած մտքերի համար թողություն խնդրել Աստծուց և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուց։ Հայ Եկեղեցին ձերն է նաև բժիշկ Հայկ Մանասյան, եթե համարձակություն և քաջություն ունենաք զղջալու «անառակ որդու» օրինակով, ապա Քրիստոսահիմն Հայ Եկեղեցին կների ձեզ, իսկ եթե ոչ՝ ապա տգիտության խարանը դաջված պիտի մնա և՛ ձեր, և՛ ձեր պես մտածողների ճակատին»։

Հիշեցնենք՝ Հայկ Մանասյանն իր վերջին գրառումներից մեկում նշել էր հետևյալը. 

«Մարդիկ։ Հայ եկեղեցին վաղուց չկա, այն վաղուց զավթված է գաղտնի գործակալների, բացահայտ շահամոլների, բոզի գնացող կուսակրոնների ու Աստծո անունը բիզնեսի համար շահարկողների կողմից։ Վաղուց։ Էնպես չի, որ եկեղեցում չկան առաքինի և ճշմարիտ հոգեվորականներ։ Կան։ Եվ՞... Ընդհանրապես, եկեղեցին որպես ինստիտուտ այնքան է հետ մնացել իրական կյանքից, մարդկանց խնդիրների լուծման և հոգեվոր սննդի մատակարարման գործուն դեղատոմսերից այնպես է զրկվել, որ մնացել է փուճ ու առանց բովանդակության դատարկ պատիճ։ Փտած ընկույզ, որը դրից է միայն երևում որպես առկա, գոյություն ունեցող։
Ներսից այն վաղուց գոյություն չունի։ Կներեք»։

Արձագանքելով բժշկին՝ պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը նշել է. «Պարո՛ն Մանասյան, դուք մոտավորապես այնքան պատկերացում ունեք Հայոց եկեղեցու հոգևոր, պատմական, սոցիալ-քաղաքական, գաղափարական, հայրենասիրական, ազգայնական, մշակութային, մշակութապահպան, ազգային-ազատագրական, ազգագրական ու հայապահպան դերի մասին, որքան ես՝ գաստրոէնտերոլոգիայի ու սոնոգրաֆիայի մասին։ Ցավալի է կարդալ այդչափ մակերեսային ու վնասակար դատողություններ, մանավանդ, որ ձեր լսարանը բավականին լայն է։ Եթե երբևէ կցանկանաք, պատրաստ եմ այս հարցերի մասին առանձին երկար զրուցել, ինչպես նաև տրամադրել ծանրակշիռ գիտական նյութեր»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica