close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀԿ-ը կորոնավիրուսի մասին իմացել է ոչ թե Չինաստանի կառավարությունից, այլ` իր աշխատակազմից

Աշխարհ

5 Հուլիսի 2020, 16:53
 ԱՀԿ-ը կորոնավիրուսի մասին իմացել է ոչ թե Չինաստանի կառավարությունից, այլ` իր աշխատակազմից

ԱՄՆ-ում՝ մինչ այժմ, կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 2 միլիոն 900 հազարին։ Ամբողջ աշխարհում վարակակիրների թիվը գերազանցում է 11 միլիոնը:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի ձայնը՝ վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ում այս վարակի տարածման արագության սրընթաց աճը ստիպել է, որ նախկինում սահմանափակումները մեղմած մի շարք նահանգներ վերադառնան խիստ ռեժիմին: Առողջապահության փորձագետները քննադատում են նախագահ Դոնալդ Թրամփին դիմակ կրելու կոչերն անտեսելու համար: Վերջին տեղեկությունների համաձայն, նախագահի որդու` Դոնալդ Թրամփ կրտսերի ընկերուհու մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս:

Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունների համաձայն հիվանդանոցներում կորոնավիրուսի գլխավոր տարածողները եղել են հավաքարարները, բեռնակիրները եւ գրասենյակային աշխատողները: Այստեղ մահացել են մինչ այժմ վարակված 284 հազար անձանցից՝ 44 հազարը:

Բրազիլիան, որտեղ մինչ այժմ գրանցվել է մեկ եւ կես միլիոն վարակակիր, թույլատրել է անցկացնել չինական արտադրության Սինովակ անվանումը կրող պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ: Երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարոն, ով ավելի վաղ անտեսում էր կորոնավիրուսի վտանգը, ուրբաթ օրը հաստատեց մի օրենք, որը պահանջում է դիմակ կրել փողոցներում եւ հասարակական տրանսպորտում:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոփոխություն է մտցրել կորոնավիրուսի մասին առաջին անգամ տեղեկանալու շուրջ իր նախնանական հայտարարության մեջ: Այն հայտարարում է, որ այդ տեղեկությունը ստացել է Չինաստանում իր անձնակազմի կողմից, այլ ոչ Չինաստանի կառավարության պաշտոնատար անձանցից: ԱՀԿ-ի նախնական հայտարարություններում ասվում էր, թե վիրուսի մասին տեղեկությունները ստացվել են Չինաստանից` առանց նշելու Չինաստանի կառավարությունից, թե՞ այնտեղ գտնվող իր գրասենյակից:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները սուր քննադատության է ենթարկում ԱՀԿ-ին համաճարակի սկզբնական փուլում իրականացված «ոչ պատշաճ» աշխատանքների եւ Չինաստանի հետ գործակցության համար: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ը հայտարարեց ԱՀԿ-ից դուրս գալու որոշման մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica