close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով

Հասարակություն

5 Հուլիսի 2020, 15:43
 Ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով

Գյումրիում ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն չկա»,-նշել է Կարեն Գաբրիելյանը:

Քննությամբ զբաղվում է հայկական կողմը: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում տղամարդու կախված դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ն է: Երիտասարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում՝ վերջինս պայմանագրային զինծառայող էր, ապրում էր  իր կողմից վարձակալված բնակարանում, որտեղև հայտնաբերվել է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica