close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Առողջապահություն

5 Հուլիսի 2020, 13:14
 Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5  նոր դեպք,  ևս 3 մարդ ապաքինվել է վարակից: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 951 դեպք, վարակվածներից  828 մարդ առողջացել է, 15-ը` մահացել:

3828 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 192 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 11 387 499 է, մահացել է 533 631 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica