close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել. Արթուր Վանեցյան

Քաղաքական

5 Հուլիսի 2020, 12:53
 Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է Սահմնադրության օրվա կապակցությամբ, որում ասվում է.

«Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել

Քառորդ դար առաջ հանրաքվեով ընդունված, հետագայում երկու անգամ փոփոխությունների ենթարկված մայր օրենքը բազմաթիվ անգամ ցույց է տվել իր կենսունակությունը, օգնել՝ հաղթահարելու ներպետական ճգնաժամերը։

Սահմանադրության շնորհիվ անկախ Հայաստանի պատմության դժվար շրջափուլերում մեզ հաջողվել է խուսափել քաոսից, անկառավարելիությունից և պետականությունը վտանգող իրավիճակներից։

Սահմանադրությունը կարող է լինել ոչ իդեալական, ժամանակի ընթացքում կարող է ունենալ փոփոխությունների և կատարելագործման անհրաժեշտություն, բայց գործող Սահմանադրությունը ոտնահարել, խախտել անթույլատրելի է։

Անձնական շահի համար Սահմանադրության խախտումը պետականությանը հասցված մեծագույն վնասներից մեկն է և չի կարող անհետևանք լինել։ Սահմանադրական խախտումների այն ծավալը, որ վերջին օրերին, արտակարգ դրության պայմաններում տեղ գտավ Հայաստանում, ծանր հարված էր մեր պետական համակարգին, իրավունքին և ներհասարակական մթնոլորտին։

Վստահ եմ՝ առաջիկայում Հայաստանի զարգացումը, բանական կառավարումը և ներքին համերաշխության մթնոլորտում մեր պետության հաջողությունները զուգակցվելու են բոլոր սահմանադրական ապօրինությունների վերացմամբ։

Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք։ Հայաստանին պետք են գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, ինչպես նաև հանրային գիտակցում՝ առ այն, որ սահմանադրական կարգն անձեռնմխելի է»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica