close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա պատանու դին հայտնաբերվել է

Հասարակություն

5 Հուլիսի 2020, 12:41
 Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա պատանու դին հայտնաբերվել է

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած պատանու դին հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հուլիսի 3-ից մինչ այսօր ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմի կողմից շուջօրյա որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր ժամը 11:10-ին Սարսանգի ջրամբարից հայտնաբերվել է նաև Մարտակերտի շրջանի Վ.Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչ՝ Դ.Ս.-ի դին:

Ցամաքից 10 մետր հեռավորությամբ, 3մ խորությամբ, մյուս ջրահեղձ եղած պատանու դիակի հայտնաբերման տարածքից մոտ 100 մետր հեռավորության վրա:

Ավելի վաղ հայտնել էինք,  որ հուլիսի 3-ին ժամը 21:20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն էր ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում:

Նշենք, որ Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 11 եւ 14 –ամյա երեխաները երեխաները Վերին Հոռաթաղ գյուղից էին, գնացել էին անասունների հետեւից եւ չէին վերադարձել: Ավելի ուշ նրանց որոնելու մեկնած հարազատները հայտնաբերել էին 11-ամյա երեխայի դին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica