close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարսելի քաղաքապետի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել

Աշխարհ

5 Հուլիսի 2020, 10:49
 Մարսելի քաղաքապետի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել

Ֆրանսիայի երկրորդ կարևորագույն քաղաքի՝ Մարսելի քաղաքապետի պաշտոնում շաբաթ ընտրվել է «Եվրոպա, Էկոլոգիա, Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչ, բժշկուհի Միշել Ռուբիրոլան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին:

Այսպիսով, Մարսելի պատմության մեջ առաջին անգամ քաղաքագլուխ է ընտրվում կին թեկնածուն: Բացի այդ, նշվում է, որ Միջերկրածովյան խոշորագույն քաղաքում երկար ժամանակ անց իշխանության են եկել ձախ ուժերը: Վերջին 25 տարվա ընթացքում քաղաքապետ է եղել «Հանրապետականներ» աջակենտրոն կուսակցության ներկայացուցիչ Ժան-Կլոդ Գոդենը:

Նշվում է, որ Մարսելում քաղաքապետի ընտրությունները դաժան պայքարում են ընթացել, որին հետևել է ողջ երկիրը: Քվեարկություն են անցկացրել քաղաքապետարանի խորհրդականները, որոնք ընտրվել են անցած կիրակի՝ քաղաքային ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում: Ռուբիրոլան ընտրվել է 42 ձայնով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մեկ այլ ֆրանսիական քաղաքի՝ Ստրասբուրգի ղեկավար է ընտրվել հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանը, որը նույնպես ներկայացնում է «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica