close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակարգ դեպք Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին

Հասարակություն

5 Հուլիսի 2020, 10:31
 Արտակարգ դեպք Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին

Շիրակի մարզում հուլիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին:

Աղբյուրի տեղեկություններով, նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում եւ այս պահին քննարկվում է դեպքով Շիրակի մարզի քննչական վարչությունն է զբաղվելու, թե ռազմաբազայի ներկայացուցիչները:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ նամակ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica