close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրիի պատվավոր քաղաքացու» կոչում

Մշակույթ

5 Հուլիսի 2020, 09:58
 Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրիի պատվավոր քաղաքացու» կոչում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին (Ֆրունզիկ) հետմահու շնորհվել է «Գյումրիի պատվավոր քաղաքացու» կոչում:

Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 4-ին, Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի առիթով  հարգանքի տուրք մատուցելով հայ նշանավոր դերասանին՝ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ծաղիկներներ դրեցին Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց գտնվող դերասանի հուշարձանին:

Այնուհետ ներկաները եղան նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում: Սամվել Բալասանյանը թանգարանին է փոխանցել պատվավոր քաղաքացու հուշամեդալը և ավագանու որոշումը:

Նշենք, որ Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:

Արձանի հեղինակը քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազն է:

Քարից ու պղնձից ձուլված արձանի կողքին արտիստի ուրախ և տխուր դեմքերն են:

Մհերը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, ծնվել է 1930 թվականին Լենինականում, ապրել Տեքստիլ թաղամասում:

Այն փողոցը, որտեղ անցել են անվանի դերասանի մանկության ու պատանեկության տարիները, կրում է նրա անունը, իսկ շենքին փակցված ցուցանակը հիշեցնում է, որ 1937-1953 թվականներին այդ տանն է ապրել Մհեր Մկրտչյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica