close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել․ «Հրապարակ»

Քաղաքական

4 Հուլիսի 2020, 12:46
 ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունից արտահոսքի նոր ալիք է սկսվել։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով համակարգում էր ներքաղաքական անվտանգության խնդիրները։ Նրա հետ միասին դիմում է գրել նաեւ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը։ Այս դեպարտամենտի աշխատանքները գտնվում էին Բազիկյանի համակարգման ներքո։ Սրանք համարվում են ԱԱԾ ամենակարեւոր պաշտոնները։ Մենք տեղեկացանք, որ նրանք վաղուց՝ դեռ Արգիշտի Քյարամյանի նշանակվելուց անմիջապես հետո են մտադիր եղել դիմումներ գրելու, սակայն չեն գրել, որ չստացվի, թե սաբոտաժ են անում եւ կառույցի աշխատանքները միտումնավոր տապալում։ Մեր տեղեկություններով, սրանով չի ավարտվելու ԱԱԾ-ականների արտահոսքը՝ շղթայական ռեակցիա է գնալու։

Բայց ամենացավալին այն է, որ այնքան է բարդացել ԱԱԾ-ում բարձր պաշտոն զբաղեցնելը եւ այս կառույցն այնքան է հեռացել իր բուն առաքելությունից, որ բարձր պաշտոններում ոչ մեկը չի ուզում աշխատել։ Հիմա այս թափուր հաստիքները լրացնելու խնդիր ունեն։ Արգիշտի Քյարամյանը հակված է եղել իր տեղակալ նշանակել ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարին՝ Միքայել Համբարձումյանին, սակայն, մեր տեղեկություններով, վարչապետը դեմ է եղել։ Իսկ պատճառն այն է, որ մի քանի ամիս առաջ Համբարձումյանը լուրջ կիքս է տվել։ Վարչապետը հանձնարարական է իջեցրել հսկողություն սահմանել ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Այդ հանձնարարությունը ծածուկ՝ օպերատիվ եղանակով իրականացնելու փոխարեն Համբարձումյանի դեպարտամենտը բաց է աշխատել՝ պատգամավորներից պահանջել են իրենց օգնականների, ընտանիքի անդամների տվյալները, կոնտակտները, երբ ԱԺ-ից հարցրել են, թե՝ ինչու, ուղիղ ասել են՝ վարչապետի հանձնարարականն է։ Այս բացթողումը ճակատագրական դեր է խաղացել Համբարձումյանի կյանքում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica