close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

3 Հուլիսի 2020, 20:47
 Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը գրում է.

«Ես իմ համերաշխությունն եմ հայտնում Armnews եւ TV 5 հեռուստաընկերություններին զավեշտալի պատճառաբանությամբ ոստիկանների կողմից այնտեղ ներխուժելու համար եւ պատրաստակամ եմ աջակցել նրանց նկատմամբ կազմված ակտերը վարչական դատարանում բողոքարկելու հարցում, քանի որ այն համոզմունքին եմ, որ այս ողջ գործընթացը ապօրինի է: ( հարցը գումարը չէ, այլ նախադեպը) Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ կարգավորող մարմնի կողմից թեկուզ մեկ ամիս առաջ այլ կանոնակարգում բարձրաձայնվել է։ Իրավաբանները գիտեն ինչ եմ ասում։

Սա նախերգանքն է այն բոլոր ուղղորդված, նյարդայնացնող, ընդդիմադիր լրագրողների գործունեությունը խոչընդոտող գործողությունների, որոնց մենք առաջիկայում շարունակական կերպով ականատես ենք լինելու:

Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին, երբ այնքան ականջահաճո, բայց իրականության հետ կապ չունեցող երջանկաբեր լուրը թույլ չի տալիս բացել աչքերը։ Իսկ բաց աչքերով՝ այլ բան քան վերահաս աղետի սպասում, տգետ կառավարման արդյունքում հարյուրավոր մահեր ու հազարավոր հիվանդներ, հազարավոր գործազուրկներ, հուսալքություն, դեպրեսիա, աղքատություն չկա։

Հ.Գ. 1 Այս համատեքստում մի խորհուրդ- խնդրանք Գելափին՝ հաջորդ անգամ не мелочитесь, մի անգամից գրեք 98 տոկոս վստահություն, իսկ մնացյալ 2 տոկոսը թողեք իշխանական մառազմատիկ ու վաղեմության ժամկետն անց քարոզիչների սիրած «հինգերորդ շարասյանը», հակահեղափոխականներին ու մնացած չսիրելի տարրերին:

Հ.Գ. 2 «անկապնյուզ» «պողոսնյուզ» եւ մնացած ձեր խելքից պատուհասներին մի երկու վերնագիր հուշեմ՝ «Շոկ։ Նիկոլի նոր ռեյտինգը ոչնչացրեց բոլոր չուզողներին», «Միայն տեսնենք ինչ վիճակում հայտնվեցին հակահեղափոխականները Նիկոլի հուժկու ժողովրդական ռեյտինգի պատճառով»։ Այս ամենը իրոք շատ զվարճալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica