close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Հասարակություն

3 Հուլիսի 2020, 18:28
 Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ գլխավոր դատախազը  բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերակատարությունը և աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ զարգացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում և  շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային այդ շրջանակներում ՀՀ դատախազության հետ համատեղ ծրագրերի առաջմղմանը և իրագործմանն ուղղված համագործակցությունը խորացնելուհարցում ԵԽ երևանյան գրասենյակի ունեցած մեծ ներդրման համար։ ՀՀ-ում առաքելությունն ավարտելու կապակցությամբող Արթուր Դավթյանը տիկին Վուտովային մաղթել է հաջողություններ իր հետագա աշխատանքային գործունեության ընթացքում։

Շնորհակալություն հայտնելով նախընթաց շրջանում Երևանում Եվրոպայիխորհրդիգրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության միջև փոխադարձ վստահության վրա ձևավորված աշխատանքային սերտ և կառուցողական հարաբերությունների համար՝ տիկին Վուտովան համոզմունք է հայտնել, որ այդ ընթացքում նախանշված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն՝ նպաստելով Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը,կոռուպցիայի,հանցավորության դեմ համակողմանի և համակարգային պայքարի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական արժեքային միջավայրին Հայաստանի առավել ինտեգրմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտի օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարիկառուցակարգերի վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ՀՀ դատախազության համար նախատեսված գործառույթների, այս ինստիտուտի ներդրման նպատակով ՀՀ դատախազությունում իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին։

Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica