close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել

Քաղաքական

3 Հուլիսի 2020, 18:12
 Փաշինյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Անահիտ Հարությունյանի դիմումը՝

1. Անահիտ Գագիկի Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.4-Ղ2-1)։

2. Անահիտ Գագիկի Հարությունյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Աննա Աշոտի Շահնազարյանին:

2. Անահիտ Գագիկի Հարությունյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica