close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանը հրաժարական չի տա կորոնավիրուսի դեմ պաքարը տապալելու համար

Քաղաքական

3 Հուլիսի 2020, 15:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանը հրաժարական չի տա կորոնավիրուսի դեմ պաքարը տապալելու համար

Կորոնավիրուսի դեմ պաքարը տապալելու համար Արսեն Թորոսյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի նախաձեռնած՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը որոշող ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին Թորոսյանը պատրաստ է պատասխանել. «Իմ քաղաքական գնահատականն է, որ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով և իրավիճակով բավական լավ պայքարել է այս համաշխարհային մարտահրավերի դեմ»:

Նրա համոզմամբ, կորոնավիրուսային հիվանդություն ունեցող բոլոր քաղաքացիները Հայաստանում ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը, նրա խոսքով, մեզանից ավելի զարգացած երկրներում տեղի չի ունեցել, և այդ առումով կառավարության ջանքերն ավելի քան ողջամիտ և տեղին են:

Չիջնող թվերը, ըստ նրա, կախված են ոչ միայն Կառավարության քայլերից, այլև քաղաքացիների վարքագծից:

«Մենք, առնվազն, պայթյունավտանգ իրավիճակ չունենք, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը: Բոլոր կանխատեսումներով մենք հիմա պետք է ունենայինք 30 000-ից ավելի վարակակիր, բայց ունենք 27 000: Մենք ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը, և կարծես թե ուղիղ գծի վրա ենք՝ հունիսի կեսերից սկսած»,-ասաց նա։

Գյումրիում կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի կորելու դեպքի մասին Թորոսյանն ասաց, որ եղել է շփոթմունք ճանաչման և տեղափոխման պրոցեսում:

Քաղաքական գործիչների գործունեությանը հետևելու և գնահատական տալու ժամանակ առողջապահության նախարարն ունի և միշտ ունենալու է:

Այս իրավիճակում առողջապահության նախարարի քաղաքական հայտարարությունները վրդովեցրել էին հանրությանը։ Թորոսյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ հանրությունն ունի վրդովմունք: Առողջապահության նախարարը քաղաքական գործիչ է և միշտ անելու է քաղաքական հայտարարություններ»:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica