close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գենետիկորեն մոդիֆիկացված միլիոնավոր մոծակներ բաց կթողնվեն ԱՄՆ-ի տարածքում

Աշխարհ

3 Հուլիսի 2020, 16:59
 Գենետիկորեն մոդիֆիկացված միլիոնավոր մոծակներ բաց կթողնվեն ԱՄՆ-ի տարածքում

Մոծակ-մուտանտները, որոնք հատուկ ստեղծվել են լաբորատորիաներում մահացու հիվանդությունների, ինչպիսին մալարիան է, տարածումը կանգնեցնելու համար, այս ամառ բաց կթողնվեն ԱՄՆ-ի տարածքում. ըստ yerkir.am-ի` հայտնում է The Sun-ը:

Բրիտանական Oxitec կենսատեխնոլոգիական ընկերության ստեղծած` գենետիկորեն մոդիֆիկացված միջատները նախատեսված են մոծակների պոպուլյացիաների ոչնչացման կամ պակասեցման համար` զույգավորման ճանապարհով: Մոծակները դենգեի, Զիկի տենդերի և մալարիայի տարածողներ են: Հիվանդությունները փոխանցվում են մոծակների խայթոցի միջոցով:

Թեև այդ տեխնոլոգիայի` լաբորատոր պայմաններում իրականացված ստուգումը խոստումնալից արդյունքներ է ցույց տվել, փորձագետները զգուշացնում են, որ վայրի բնության պայմաններում այն, ինչ մտադրված է, որ պիտի լինի, կարող է սխալ ուղղությամբ գնալ:

«Նման մեթոդների կիրառումը կարող է վերջ դնել հարյուրմիլիոնավոր մարդկանց` ամեն տարի մոծակների միջոցով տարածվող հիվանդություններով վարակվելուն,-  The Conversation  ամսագրում գրել են մի խումբ գիտնականներ և էթիկայի բնագավառի մասնագետներ:- Սակայն մենք մտահոգված ենք, որ ներկայումս իրականացվող` գենետիկորեն մոդիֆիկացված մոծակների պետական վերահսկողությունը և գիտական գնահատականը չեն ապահովում դրանց պատասխանատու կիրառումը»:

Oxitec ընկերության առաջարկած ծրագիրը հավանության է արժանացել այս տարվա մայիսին ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության կողմից և փորձարկվելու է Ֆլորիդա ու Տեխաս նահանգներում: Այս ամռանից սկսած` երկու տարվա ընթացքում գենետիկորեն մոդիֆիկացված միլիոնավոր արու մոծակներ ամեն շաբաթ բաց են թողնվելու նահանգների տարածքում: Ըստ մտահղացման` լաբորատոր պայմաններում բուծված միջատները զույգավորվելու են վայրի էգերի հետ, ինչի արդյունքում կծնվի սերունդ, որի էգերը կսատկեն: Քանի որ խայթում են մոծակների միայն էգերը, Oxitec-ի արու միջատները մարդկանց չեն վարակի: Ժամանակի ընթացքում գենետիկորեն մոդիֆիկացված միջատները բնության մեջ զգալիորեն կնվազեցնեն վայրի մոծակների պոպուլյացիաները, ինչի հետևանքով էլ հնարավոր կլինի կասեցնել տհաճ հիվանդությունների տարածումը, և հազարավոր կյանքեր կփրկվեն:

Բանն այն է, որ ԱՄՆ հարավում շատ են մոծակների տարածած հիվանդություններով վարակվելու դեպքերը, քանի որ կլիմայի փոփոխությունը բազմաթիվ միջատների Հարավային Ամերիկայից դուրս է մղում դեպի հյուսիս: Սակայն գիտնականներին անհանգստացնում է Ֆլորիդայում և Տեխասում իրականացվելիք` Oxitec-ի նախագծի ոչ պատշաճ վերահսկողությունը:

Իր հերթին` Oxitec-ը հայտարարել է, որ The Conversation-ում հրապարակված հոդվածը պարունակում է «մի ամբողջ շարք սուտ և չհիմնավորված» պահանջներ:

 Ի դեպ, ընկերությունն ավելի վաղ էլ է խնդիրներ ունեցել: Բրազիլական Ժակոբինա քաղաքի միկրոշրջաններից մեկում Oxitec-ի` գենետիկորեն մոդիֆիկացված միջատներ բաց թողնելու նախագիծը հակառակ արդյունքն է տվել: Որոշ գիտնականներ համարում են, այդ նախագծի իրականացումը հանգեցրել է մոծակների գերկայուն տեսակի ի հայտ գալուն. դրանց շատ դժվար է ոչնչացնել: Oxitec-ի գործունեությունը խիստ քննադատության է արժանացել «Երկրի բարեկամներ» բարեգործական կազմակերպության կողմից, որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանությամբ: Դեռևս 2012-ին այդ կազմակերպության անդամ Էրիկ Հոֆմանն ասել է. «Տվյալ ընկերության կողմից մոծակների վրա կիրառվող փորձերը չպիտի իրականացվեն առանց բնապահպանական, առողջապահական և էթիկական ռիսկերի համակողմանի ու անկողմնակալ գնահատականի»:

Այդ ժամանակ «Երկրի բարեկամներ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ էլ ասվում էր. «Գենետիկորեն մոդիֆիկացված մոծակները նախատեսված են իրենց վայրի եղբայրակիցների պոպուլյացիաների ոչնչացման համար` արհեստականորեն բուծված արուների և բնական ծագմամբ էգերի զույգավորման միջոցով, ինչը հանգեցնելու է ոչ կենսունակ սերնդի առաջացման: Մոծակների պոպուլյացիայի կրճատումը պետք է իր հերթին հանգեցնի դենգեի տենդի տարածման նվազմանը: Տվյալ ընկերությունը լայն քննադատության է արժանացել այն բանի համար, որ իր առևտրային շահերը բարձր է դասում հասարակական ու բնապահպանական անվտանգությունից:  Իր` գենետիկորեն մոդիֆիկացված մոծակների առաջին սկանդալային փորձարկումները նա իրականացրել է Կայմանյան կղզիներում, որտեղ բացակայում է կենսաանվտանգության վերաբերյալ օրենսդրական բազան: Oxitec –ի աշխատակիցները աշխարհի տարբեր վայրերում մասնակցել են գենետիկորեն մոդիֆիկացված միջատների կիրառման ռիսկերի հետ կապված կարգավորող սկզբունքների մշակմանը, ինչը կասկածի տակ է դնում  այդ հարցի քննարկման անկողմնակալությունը և շահերի բախման բացակայությունը»:

Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica