close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այվազովսկու մեթոդ. ինչ ընդհանուր բան կա նկարիչների ու լեռնադահուկորդների միջև

Հասարակություն

3 Հուլիսի 2020, 13:07
 Այվազովսկու մեթոդ. ինչ ընդհանուր բան կա նկարիչների ու լեռնադահուկորդների միջև

Երբ խոսք է գնում ծովային բնապատկերների մասին, անմիջապես հիշվում են  Հովհաննես Այվազովսկու նկարները: Նկարիչը մոտ 6000  կտավ է ստեղծել: Դրանցից շատերը փաստաթղթեր են` մանրամասն արտացոլող իրականությունը, ընդ որում` հիշողությամբ վերարտադրված: Այսօր Այվազովսկու մասին  կասեին, որ նա լուսանկարչական կամ էյդետիկ հիշողություն ունի. ըստ yerkir.am-ի` գրում է «Վոկրուգ սվետա» («Աշխարհի շուրջը») ամսագիրը:

Դարաշրջանում, երբ լուսանկարը դեռևս լայն տարածում չէր  գտել, ճանապարհորդները տեսածը նկարում էին: Հաճախ այդ նպատակով հրավիրում էին պրոֆեսիոնալ նկարիչների:

Շրջապատն ամենափոքր մանրամասնություններով հիշելու ունակության շնորհիվ 1845 թվականին Այվազովսկուն ընդգրկել էին Ռուսական աշխարհագրական ընկերության արշավախմբում, որը հետազոտելու էր Թուրքիայի առափնյա մասերն ու հունական կղզիները: Նկարչի պարտականությունների մեջ էր մտնում լանդշաֆտն ու լեռնային  ապարները ճշգրտությամբ նկարելը: Միշտ չէ, որ  տեսածն արձանագրելու համար Այվազովսկին բավարար ժամանակ էր ունենում, այդ պատճառով աշխատանքների մեծ մասը կատարում էր հիշողությամբ: Նկարիչը ոչ միայն գրանցում էր տեսածը, այլև փոխանցում էր վայրերից ստացած տպավորությունը:

Արվեստագետների կարծիքով` հիասքանչ հիշողությունը Այվազովսկուն օգնում էր նաև պաշտպանվել խաբեբաներից, որոնք պատճենում էին նրա ոճը, բայց ոչ ոք չէր կարողանում վերարտադրել նավահանդերձանքն ու ծովային ալիքների նրբերանգներն այնպես, ինչպես նա:

Հիշողությունը վարժեցնելու մեթոդներից մեկը կոչվում է Այվազովսկու անունով: Այն կիրառում են լեռնադահուկորդները. մրցումներում հաջողությունը մեծ մասամբ կախված է մրցուղուն ծանոթ լինելուց:

Գործնական պարապմունքն այսպես է ընթանում. դիտեք որևէ նկար, փակեք աչքերը և պատկերացրեք տեսածը: Ստուգեք` ինչքան լավ եք հիշել նկարի մանրամասնությունները: Եթե արդյունքները գոհացուցիչ չեն, վարժեցրեք հիշողությունը լոկուսների մեթոդով. տարբեր մանր առարկաներ շաղ տվեք սեղանին, 30 վայրկյանի ընթացքում աշխատեք հիշել դրանց դիրքը` պատկերացնելով, թե ինչպես եք տեղաշարժվում դրանց միջև: Հիշողությամբ վերարտադրեք ձեր «երթուղին» ու թվարկեց առարկաները:

Վեճերն այն մասին` գոյությունի ունի՞ պատկերավոր, տեսողական, լուսանկարչական առանձին տեսողություն, ընթանում էին ամբողջ 20-րդ դարում:  Պատասխանը ստացվեց միայն 197-1980-ական թվականներին, երբ կիրառության մեջ մտավ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան:

«Ժամանակակից գիտության տեսանկյունից, այսպես կոչված, էյդետիկ հիշողությունն առանձին գոյություն չունի, դա ասոցիատիվ հիշողության մասն է: Հնարավոր է, դրա տեսողական բաղադրիչը Այվազովսկու մոտ գերաճած-զարգացած է եղել»,- կարծիք է հայտնում հոգեբույժ Անդրեյ Խվատկովը:

Հիշողությունն ապահովող գլխավոր օրգանը հիպոկամպն է: Տեղեկության գրանցման համար անհրաժեշտ է, որ կա՛մ նոր նեյրոն առաջանա, կա՛մ` նոր կապ արդեն գոյություն ունեցող նյարդային բջիջների միջև: Այդ ամենը կախված է հիշողության պեպտիդների ակտիվությունից: Ցավոք, մարդկությունը դեռ չի սովորել ազդել դրանց ակտիվության վրա: Այդ պատճառով տարատեսակ պեպտիդային հավելումների գովազդն անօգուտ է: Ավելի արդյունավետ է հիշողության վարժանքը:

Ի դեպ, տեսականորեն մեր ուղեղն ունակ է հիշել այնքան տեղեկություն, որքան ներբեռնված է համացանցում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica