close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը փոխհատուցում կվճարի ուկրաինական Boeing-ի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին

Աշխարհ

3 Հուլիսի 2020, 11:35
 Իրանը փոխհատուցում կվճարի ուկրաինական Boeing-ի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին

Այն երկրները, որոնց քաղաքացիները զոհվել են Թեհրանի մերձակայքում հունվարին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի արդյունքում, համատեղ բանակցություններ կանցկացնեն Իրանի հետ՝ զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդը՝ Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Աֆղանստանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Այս երկրների նախարարները ստորագրել են փոխըմբռնման և համագործակցության հուշագիր՝ փոխհատուցման վճարման վերաբերյալ բանակցություններում։

«Associated Press» գործակալության փոխանցմամբ՝  համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ վճարումների հարցով առաջին հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս:

Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռը, որը թռչում էր Թեհրանից Կիև, վթարի էր ենթարկվել հունվարի 8-ի առավոտյան Իրանի մայրաքաղաք մեկնելուց անմիջապես հետո: Աղետի զոհ դարձան 6 երկրների բոլոր 176 քաղաքացիները: Թեհրանը պաշտոնապես խոստովանել է, որ ուղևոր Boeing- ը իրանական կողմից գնդակոծվել է պատահական. ինքնաթիռը դիտվել էր որպես թշնամական թիրախ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica