close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պորոշենկոն Ուկրաինայում «արյունոտ» հեղաշրջում է նախապատրաստում. Ռադա

Քաղաքական

3 Հուլիսի 2020, 10:22
 Պորոշենկոն Ուկրաինայում «արյունոտ» հեղաշրջում է նախապատրաստում. Ռադա

«Ընդդիմադիր հարթակ. Հանուն կյանքի» կուսակցության անդամ, Գերագույն Ռադայի պատգամավոր Իլյա Կիվան հայտարարություն է տարածել, ըստ որի՝ երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն «արյունոտ» հեղաշրջում է նախապատրաստում. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Ըստ Կիվայի՝ ենթադրյալ հեղաշրջումը նախապատրաստվում է ազգայնականների հետ համատեղ: Կիվան նաև ասել է, որ հեղաշրջումը «վերջ կդնի պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկիի նախագահությանը»:

«Այսօր ձևավորվում է այն պատմությունը, որն աշնանը Ուկրաինային արյուն և պետականություն կարժենա», – մանրամասնել է նա ու հավելել՝ Պորոշենկոյի նախընտրական շտաբը ղեկավարում է ԱԱՊԽ նախկին քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, մարդ, ով «կարողանում է հեղաշրջումներ անել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica