close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չքնաղ գյուղի Թուխ Մանուկ մատուռը

Մշակույթ

2 Հուլիսի 2020, 17:06
 Չքնաղ գյուղի  Թուխ Մանուկ մատուռը

Ծաղկունյաց լեռների լանջերին Հոռոմի և Քյոռօղլիի քարափների հովտում գտնվում է շրջանի Թուխ Մանուկ անունը կրող մատուռներից ևս մեկը, այն տեղացիների շրջանում առավել հայտնի է որպես Դավոյի սուրբ անվանումով:

1970-ական թվականներին այս մատուռի հարակից հողատարածքը պատկանում էր Չքնաղ գյուղի Դավթյան ընտանիքին:  Մեկ անգամ գերդաստանից Հովհաննես Դավթյանը հողը եզներով վարելիս է լինում, երբ գութանի խոփը հանդիպում է բավական մեծ քարի, որը եզները չեն կարողանում տեղաշարժել: Հետագայում քարի շուրջը քանդելով` գտնվել են վերևի երկու խաչքարերը, որոնք դուրս են բերվել հողի տակից մաքրվել և հարմարեցվելով ներկայիս մատուռի տարածքի   բարձրադիր դիրքում վայրը դարձվել է սրբատեղի:

1975 թվականին  ավազակները, կոտրելով խաչքարը, դրա մի կտորը գողացել տարել են, որից հետո Հովհաննես Դավթյանը երազ է տեսել, որի ժամանակ խաչքարը նրան հորդորել է իրեն այևս չթողնել բաց երկնքի տակ: Հենց հաջորդ օրվանից նա նախաձեռնել է դաշտամիջյան հատվածում մատուռի կառուցումը, որն սկզբում կառուցվել է դաշտից հավաքված  որձաքարերով (բազալտ): Հիշյալ խաչքարն էլ շուրջ 40 տարի պահվել է մատուռի ներսում:

2016 թվականին Դավթյան ընտանիքը նախաձեռնել է մատուռի վերանորոգումը, որը վերաբացվել է նույն տարվա հոկտեմբերի 25-ին և օծվել է Ապարանի  տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Մուշե քահանա Վահանյանի ձեռամբ:

Ինչպես տարածաշրջանի բոլոր Թուխ մանուկ անունը կրող մատուռների այս մատուռի հետ էլ ևս կապվում են բազմաթիվ հրաշագործություններ: Տեղացիների հավաստամաբ այս հին խաչքարի հետ շփումը օգնել բժշկվել հոգեկան շեղումներ ունեցողներին:

Խաչքարի զորության հետ են կապում նաև մաշկային որոշ հիվանդությունների բուժումը:

Մատուռի ճակատային մասի այս գրությունն էլ վկայում է, որ  դրա առաջին նախատիպը կառուցվել է 1975 թվականի հոկտեմբերի  1-ին  Հովհաննես Դավթյանի կողմից և քանի-որ կառուցողը Դավթյան ընտանիքի ներկայացուցիչ է եղել  այն  տարածաշրջանում ավելի շատ հայտնի է  Դավթի կամ Դավոյի սուրբ անվանումով:

Մատուռի տարծքը հայտնի է նաև սարերից իջնող սառնորակ  ջրի աղբյուրներով .

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica