close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ ժանտախտը վերադարձել է Իսրայել. երկրի պաշտպանության նախկին նախարար

Աշխարհ

2 Հուլիսի 2020, 16:22
 Մեծ ժանտախտը վերադարձել է Իսրայել. երկրի պաշտպանության նախկին նախարար

Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Նաֆթալի Բենեթն այսօր` հուլիսի 2-ին, հայտարարել է, որ Covid-19 վարակը նոր թափով վերադարձել է երկիր և դարձել ավելի մասշտաբային. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily –ին հղումով;

«Համաճարակը վերադարձել է և դարձել ավելի մասշտաբային: Մենք գերազանցել ենք առաջին ալիքի գագաթնակետերը: Մեծ ժանտախտը վերադարձել է: Երիտասարդ մարդկանց օրգանիզմները սովորաբար հեշտ են հաղթահարում այս վիրուսը: Խնդիրն այն է, որ վիրուսը փոխանցվում է տարեցներին: Այդ պատճառով խնդրում եմ` երբ գնաք տատիկին ու պապիկին այցելության, նրանց հետ շփվեք բացառապես բաց տարածքում ` այգում, բակում, բաց օդին: Այդպես  կնվազի նրանց վարակելու հնարավորությունը»,- ասել է Բենեթը:

Նախօրեին նա հայտարարել էր Covid-19-ի տարածման դեմ պայքարի «այլընտրանքային հասարակական կաբինետի» ստեղծման մասին, որում ընդգրված են առողջապահության բանագավառի փորձագետներ, պետական կառավարման ոլորտի և բիզնեսի ներկայացուցիչներ:

«Նոր կառույցը կձգտի օգնություն ցուցաբերել իշխանություններին որոշումների կայացման հարցում և կմոտիվացնի գործողությունները` ուղղված Իսրայելի քաղաքացիների առողջության պաշտպանությանը»,- հայտնել էր Բենեթը:

Հուլիսի 2-ի դրությամբ` Իսրայելում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 26400 դեպք, 324 պացիենտ մահացել է:

Այն, որ Իսրայելում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ բռնկումը, հունիսի 25-ին հայտնել էր երկրի առողջապահության նախարարության հանրային առողջապահության ծառայության ղեկավար Սիգալ Սադեցկին: Իսրայելական Ynet լրատվական կայքին տված հարցազրույցում նա մեկնաբանել էր հիվանդացության վերջին տվյալները, զգուշացրել կարանտինային սահմանափակումների վերականգնման հնարավորության մասին և կոչ արել տարեցներին` չգնալ բազամամարդ վայրեր ու չօգտվել հասարակական տրանսպորտից: «Հնարավոր է` Իսրայելը  ժամանակից շուտ դուրս եկավ կարանտինից և շատ արագ»,- նշել էր մասնագետը:

Հիշեցնենք, որ ապրիլի կեսից Բինյամին Նեթանյահուի կառավարությունը հետզհետե թուլացրեց կարանտինային ռեժիմը, ինչը հնարավորություն տվեց բացելու դպրոցները, գրասենյակները, խանութները, ռեստորաններն ու լողափերը:

Մահացել է Հենրիկ Բակունցը
26 Նոյեմբերի 2020, 15:12 Մահացել է Հենրիկ Բակունցը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica