close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը շատ ավելի կիրթ է, քան այն խմբավորման ղեկավարը, ով այսօր զավթել է Հայաստանի իշխանությունը․ Գրիգոր Գրիգորյան

Քաղաքական

2 Հուլիսի 2020, 16:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը շատ ավելի կիրթ է, քան այն խմբավորման ղեկավարը, ով այսօր զավթել է Հայաստանի իշխանությունը․ Գրիգոր Գրիգորյան

Հայաստանում տեղի է ունեցել ամենաբարձր մակարդակով պետական դավադրություն, որին մասնակից են եղել երկրի ղեկավարները և ինձ չի թվում, որ ամեն ինչ հնարավոր կլինի հեշտ, առանց ցնցման շտկել և դուրս գալ այս ծայրահեղ ծանր իրավիճակից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։

«Ցավոք, մեր հարևան պետական չարորակ նորագոյացության ղեկավար Ալիևը շատ ավելի կիրթ է, քան այն խմբավորման ղեկավարը, ով այսօր զավթել է Հայաստանի իշխանությունը։ Ըստ երևույթին, նրա մոտ ավելի լավ և ավելի վաղ էր հաշվարկված, երբ Հայաստանում իշխանությունը հանձնվեց այս հայրենադավ խմբավորմանը»,-ասաց նա։

Գրիգոր Գրիգորյանի սպասելիքները լավատեսական չեն։

«Մեր թշնամիները սպասում էին, որ Հայաստանում կլինի քաոս, այդ քաոսը այսօր կա, մեր թշնամիները սպասում էին, որ Հայաստանում կլինի տնտեսական կոլապս, այս խմբավորումն այսօր ամեն ինչ անում է, որ այդ տնտեսական կոլապսը հասցնի վերջնագծին»,-նշեց ՍԱՊԾ նախկին պետը։

Նա եզրակացրեց, որ դե ֆակտո այսօր գործ ունենք մի խմբավորման հետ, որը մտել է երկխոսության և համագործակցության մեջ Հայաստանի գոյաբանական թշնամիների հետ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica