close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սբ. Սոֆիայի տաճարի կարգավիճակը կսահմանի Էրդողանը. Թուրքիայի Գերագույն դատարանը հրապարակել է որոշումը

Տարածաշրջան

2 Հուլիսի 2020, 17:07
 Սբ. Սոֆիայի տաճարի կարգավիճակը կսահմանի Էրդողանը. Թուրքիայի Գերագույն դատարանը հրապարակել է որոշումը

Թուրքիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Ստամբուլի Սբ. Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել նախագահական կարգադրությամբ. հայտնում է Оrthodox Times-ը:

Ըստ դատավորների՝ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի 1934-ի հրամանը՝ տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին, եղել և մնում է օրինական, բայց պետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրավունք ունի որոշում կայացնել՝ փոխելու կամ պահպանելու այս կարգավիճակը:

Մայր տաճարի ապագայի հարցը այսօր քննարկվել է Թուրքիայի պետական խորհրդի կողմից: Պետական խորհրդի պաշտոնական որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica