close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը պատասխանել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի՝ ռազմական գործողությունների մասին հայտարարություններին

Տարածաշրջան

2 Հուլիսի 2020, 15:59
 Իրանը պատասխանել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի՝ ռազմական գործողությունների մասին հայտարարություններին

Իրանի Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Վաշինգտոնի հայտարարությունը Թեհրանի դեմ գործողությունների ռազմական սցենարի վերաբերյալ:

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք թույլ չի տա Թեհրանին ունենալ միջուկային զենք, իսկ Վաշինգտոնը «միշտ քննարկում է» ռազմական սցենար՝ դա կանխելու համար:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ մտադրություն չունի ձեռք բերել միջուկային զենք:

«Բրայան Հուքը, անօգուտ և անհիմն փորձեր կատարելով Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգումը արդարացնելու (դրա անհրաժեշտության) անհրաժեշտության մասին, միաժամանակ ունենում է ելույթ և ռազմական սցենար (Իրանի դեմ): Այս տարբերակը տարիներ շարունակ փոշի էր հավաքում ԱՄՆ նախագահների սեղանին», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica