close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելառուսը քուրդ ակտիվիստին արտահանձնում է Թուրքիա

Աշխարհ

2 Հուլիսի 2020, 12:42
 Բելառուսը քուրդ ակտիվիստին արտահանձնում է Թուրքիա

Բելառուսի իրավապաշտպանները պահանջում են, որ իշխանությունները դադարեցնեն քուրդ քաղաքական ակտիվիստ Հիքրի Մամասի արտաքսումը Թուրքիա: Ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր նրա հայցադիմումը`արտահանձնումը չկատարելու համար: Այդ մասին հայտնում է RiaTaza պորտալը:

Քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կուսակցության անդամ Հիքրի Մամասը ձերբակալվել է Մինսկում 2019-ի հուլիսին: Նրան մեղադրում էին կեղծ անձնագիր օգտագործելու մեջ:

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայցել է Մամասի արտաքսումը Թուրքիա՝ «պետության միասնությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքով», բայց ինքը՝ Մամասը, պնդում է, որ ինքը ոչ մի հանցագործություն չի գործել և հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար՝ մասնակցելով խաղաղ ցույցերի և երիտասարդների քարոզչության համար:

«Մենք համարում ենք, որ Հիքրի Մամասը չի կարող հանձնվել Թուրքիային: Այնտեղ նա, ամենայն հավանականությամբ, կտտանքների կենթարկվի», - նշել է Բելառուսի Մարդու իրավունքների կենտրոնի համակարգող Էնիրա Բրոնիցկայան:

Կառույցը Մամասի անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով, որն այն գրանցել է 2020 թվականի մայիսի 11-ին:

Մամասի փաստաբան Ալենա Չեխովիչը, նշելով, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը դեռ կարծիք չի հայտնել այս գործի վերաբերյալ, նշել է Մամասի՝ կտտանքների ենթարկվելու վտանգը։

Ակնկալվում է, որ ակտիվիստը արտահանձնվելու է հուլիսի 1-ին, երբ Բելառուսի և Թուրքիայի միջև չվերթները կվերսկսվեն COVID-19 համաճարակի պատճառով ժամանակավոր դադարեցումից հետո:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica