close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորակոչիկները պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն

Արցախ

2 Հուլիսի 2020, 15:00
 Նորակոչիկները պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն

Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ միջոցառում է։

Թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտության ընթացքում ի հայտ եկած անգամ չնչին կասկածի դեպքում զինակոչիկը ստուգվում է ռենտգեն սկանավորման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև hամակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման մեթոդով։

Զորակոչի երկու ամիսների ընթացքում կենտրոնական հավաքակայանում ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն կանցնեն և կթեստավորվեն հազարավոր զորակոչիկներ։

COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ՌԴ-ից ՀՀ տեղափոխված կորոնավիրուսային վարակի ախտորոշման շարժական լաբորատորիայում։

Բազմաշերտ հետազոտությունը հնարավորություն է տալիս, որպեսզի բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ»,- գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica