close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է Պուտինը քվեարկության եկել առանց դիմակի. Պեսկովը պարզաբանել է

Քաղաքական

2 Հուլիսի 2020, 12:18
 Ինչո՞ւ է Պուտինը քվեարկության եկել առանց դիմակի. Պեսկովը պարզաբանել է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է՝ ինչու է երկրի ղեկավարը սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը մասնակցել առանց անհատական պաշտպանիչ միջոցների. այս մասին հայտնում է «Պոդյոմ»-ը:

Նա նշել է՝ նախագահի գործողությունները միտված չեն անվտանգության միջոցներն անտեսելուն. «Նախագահը լիովին վստահում է յուրաքանչյուր ընտրատեղամասում ձեռնարկվող սանիտարական միջոցառումներին»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Պուտինը քվեարկությանը մասնակցել է Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շենքում: Նա դիմակ և ձեռնոցներ չի կրել, բայց նրան քվեաթերթիկ տրամադրած տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը եղել է անհատական պաշտպանիչ միջոցներով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica