close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. ՀՀ կառավարության նիստը

Քաղաքական

2 Հուլիսի 2020, 11:00
 ՈՒՂԻՂ. ՀՀ կառավարության նիստը

Այսօր՝ հուլիսի 2-ին, տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը. օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից 38-ը չի զեկուցվում, եւս 3 հարց գաղտնի է:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին,
  • «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
  • Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին, Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին և Տոմ Դավիդ Սեվան Քրիստիան Ժակի Բանդիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,
  • «Քվանտ» վարժարանին օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին,
  • «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,
  • Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի պետական ծրագիրը, ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին,
  • Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

Գործադիրի նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica