close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցին» 555 մլն դրամի անշարժ գույք կտրամադրվի

Քաղաքական

1 Հուլիսի 2020, 23:52
 «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցին» 555 մլն դրամի անշարժ գույք կտրամադրվի

Կառավարության վաղվա նիստի օրակարգի հարցերից է «Անատոլ Ֆրանսի  անվան  ֆրանսիական  դպրոց» հիմնադրամին 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման  իրավունքով շուրջ 555 մլն դրամ արժողությամբ անշարժ գույք տրամադրելը։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության որոշման նախագծում։

Կառավարությունը ՀՀ սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Բուռնազյան 37 հասցեում գտնվող, 555,526,473 դրամ  գնահատված արժեքով և 3,526.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքերը, 739,379 դրամ գնահատված արժեքով և 13 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթ¬սա¬¬յատունը, 1,848,480 դրամ  գնահատված արժեքով 11 քառ. մետր (22 խոր. մետր) և 49.4 քառ. մետր (77.5 խոր. մետր) մակերեսով պարիս¬պ¬ները և 195,275,000 դրամ  գնահատված արժեքով և 0.486831 հեկտար մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման  իրավունքով  կտրամադրի «Անատոլ Ֆրանսի  անվան  ֆրանսիական  դպրոց» հիմնադրամին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica