close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ-ի շուրջ խճճվող կծիկը կարող է բացել եվրոպական կառույցների համարժեք գնահատականը. Ռ. Մարգարյան

Քաղաքական

1 Հուլիսի 2020, 21:51
 ՍԴ-ի շուրջ խճճվող կծիկը կարող է բացել եվրոպական կառույցների համարժեք գնահատականը. Ռ. Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.

«Գնալով երևան է գալիս ՀՀ Սահմանադրական դատարանում իրական ճգնաժամը:

Ըստ երևույթին ՀՀ նախագահը հայտարարել է, որ չի ստորագրելու Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ-ի ընդունած որոշումը: Իհարկե դա այնքան էլ անսպասելի չէր: Եթե նախագահը ինքն իրեն զրկել էր մայր օրենքում փոփոխությունը ստորագրելու իրավունքից իմաստ չուներ ստորագրել այդ փոփոխությունների արդյունքում Սահմանադրական դատարանի մասին կատարվող օրենքում փոփոխությունները:

ՍԴ-ի շուրջ սցենարը երեք հնարավոր զարգացում կարող է ունենալ:

Ա. ԱԺ նախագահը հիշյալ օրենքը կստորագրի 21 օր անց, ինչը թույլատրված է Սահմանադրությամբ:

Բ. ՀՀ նախագահը ԱԺ-ի ընդունած որոշումը կուղարկի ՍԴ:

Գ. ԱԺ նախագահը հերթական հակասահմանադրական քայլը կատարելով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի կողմից արված հայտարարությունը ժամկետից շուրջ կստորագրի ընդունված որոշումը:

Առաջին երկու սցենարների դեպքում որոշակի ժամանակով երկիրը կզրկվի Սահմանադրական դատարան ունենալուց, քանի որ այդ ընթացքում պարզ չէ թե երբ կընտրվեն կամ ընդհանրապես կընտրվեն ՍԴ նոր դատավորներ: Դրանք կլինե՞ն երեքը, թե՝ երկուսը:

Երրորդ սցենարը թերևս ամենավտանգավորն է: Դա իհարկե իշխանություններին թույլ կտա շտապ լուծել հարցը և ընտրելով երեք նոր դատավորներ ու դատարանի նոր նախագահ բոլորին կանգնեցնել կատարված փաստի դիմաց: Սակայն պատմությունը դրանով չի ավարտվելու: Բնականաբար ԱԺ նախագահի հերթական հակասահմանադրական քայլը վիճարկվելու եվրոպական դատարաններում: Այդ դեպքում կարելի է արդեն գուշակել թե ինչպես են լինելու եվրոպական դատարանների կայացրած վճիռները, որի արդյունքում կարող է անօրինական ճանաչվել գործող ՍԴ-ն ու բնականաբար նրա ընդունած բոլոր ակտերը:

Երեք սցենարների դեպքում էլ Հայաստանում իրավական առումով քաոսային վիճակ է սպասվում, որի արդյունքում առնվազն մեկ ամիս գոյություն չի ունենալու ՍԴ կամ գոյության դեպքում խիստ հարցական է լինելու նրա լեգետիմությունն ու ընդունած ակտերի իրավական արժեքը:

Հիշյալ քաոսաին վիճակից դուրս գալու ամենահեշտ միջոցը կարող է սկսված գործընթացից իշխանությունների հրաժարումը և օրինականության դաշտ վերադառնալը լինել, ինչը գրեթե բացառվում է:

Այս փուլում չափազանց կարևոր ու ճակատագրական կարող է եվրոպական կառույցների համարժեք գնահատականը, որն այս պահին կարծես թե միակ գործոնն է, որը կարող է իշխանություններին հետ պահել այնպիսի քայլերից, որոնք առավել բարդացնելու են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու առավել խճճելու են առանց այն էլ խճճված կծիկը»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica