close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀԿ կողմից ձեռք բերված թեստերը կախտորոշեն 75 րոպեի ընթացքում

Առողջապահություն

1 Հուլիսի 2020, 21:06
 ԱՀԿ կողմից ձեռք բերված թեստերը կախտորոշեն 75 րոպեի ընթացքում

Հուլիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» տեղի ունեցավ ԵՄ ֆինանսական աջակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ձեռք բերված նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման 10,000 թեստերի ներկայացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

Ներկայացված թեստերը հնարավորություն կընձեռեն երկրի ողջ տարածքում իրականացնել ավելի լայնամասշտաբ անվճար ախտորոշում՝ 75 րոպեի ընթացքում տրամադրելով թեստավորման ճշգրիտ արդյունքներ:

Այս աջակցությունը համերաշխության և միասնության ևս մեկ դրսևորում է համավարակի դեմ համատեղ պայքարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica