close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դա Վինչին աշխարհը տեսնում էր «դանդաղեցված նկարահանման» ռեժիմում

Մշակույթ

1 Հուլիսի 2020, 17:18
 Դա Վինչին աշխարհը տեսնում էր «դանդաղեցված նկարահանման» ռեժիմում

Լեոնարդո դա Վինչին տեսողության բացառիկ առանձնահատկություն ուներ, որն օգնում էր նրան  նկարներ ու տարաբնույթ նախագծեր ստեղծելիս: Շվեյցարական Բազելի համալսարանի գիտնականները եզրակացության են հանգել, որ գիտնական-նկարիչը «գերարագ հայացք» է ունեցել, որի շնորհիվ կարողացել է տեսել է աշխարհը կարծես դանդաղեցված նկարահանման ռեժիմում: Այսպես` դա Վինչին տեսել է ճպուռի թևերի շարժումները, որը տեսնելու համար սովորական մարդկանց հատուկ տեխնիկա է հարկավոր. ըստ yerkir.am-ի` գրում է The Daily Mail-ը:

Հետազոտության հեղինակները վերլուծել են իտալացի վարպետի նկարները: Հիմնվելով դրանց մանրամասնությունների վրա` նրանք եզրակացրել են, որ դա Վինչին կարողացել է վայրկյանում 50-ից 100 «կադր» տեսնել, մինչդեռ սովորական մարդու այդ ցուցանիշը 20-40 է: Այդպես է նա նկատել, որ ճպուռների առջևի թևերը թռիչքի ժամանակ բարձրանում են, իսկ հետևինները` իջնում: Այդ շարժումը շատ արագ է կատարվում: Երբ ժամանակակից գիտնականները փորձել են հետևել միջատին չզինված աչքով,  դա չեն նկատել: Բայց դա Վինչիի աչքերը սուր են եղել…

Ըստ գիտնականների` այդ առանձնահատկության շնորհիվ է վարպետը որսացել Մոնա Լիզայի ակնթարթային ժպիտն ու պատկերել այն:

Դեռևս պարզ չէ` «արագ տեսողությունը» գենետիկական շնո՞րհ է, թե՞ կարելի է վարժություններով ձեռք բերել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica