close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրեդ Փիթին նկատել են Անջելինա Ջոլիի առանձնատանը

Մշակույթ

1 Հուլիսի 2020, 12:32
 Բրեդ Փիթին նկատել են Անջելինա Ջոլիի առանձնատանը

Օրերս պապարացիներն Անջելինա Ջոլիի տան մոտ նկատել են նրա նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին, որն աստղի առանձնատան մոտ գնացել է մտոցիկլետով ու արագ թաքնվել է դռան հետևում. այս մասին գրում է Daily Mail-ը։ 

Նշվում է՝ ամուսնալուծությունից հետո նման բան տեղի է ունենում առաջին անգամ. անցյալ մի քանի տարիների ընթացքում զույգը շփվել է բացառապես փաստաբանի միջոցով։ Մասնավորապես, երբ Բրեդ Փիթը վերցնում էր կամ երեխաներին վերադարձնում մոր մոտ, սովորաբար նույնիսկ դուրս չէր գալիս մեքենայից։

Հիշեցնենք՝ հոլիվուդյան ամենահայտնի երկու դերասանների հարաբերությունները լարված էին մինչ այս տարի։ Որոշ ԶԼՄ-ների պնդմամբ՝ նախկին ամուսինները միմյանց հետ սկսել են խոսել բոլորովին վերջերս։ Հենց այդ պատճառով էլ տուն մտնող դերասանն այդպիսի խառնաշփոթ է առաջացրել արևմտյան մամուլում։ Իր երեխաների մոր առանձնատանը նա երկու ժամ է անցկացրել։

Անդրադառնալով այցելության պատճառին՝ որոշ լրատվականների ենթադրում են, որ հնարավոր է՝ հանդիպման առիթ է դարձել երկվորյակներ Նոքսի և Վիվյենի սպասվող ծննդյան օրը, երբ նրանք կբոլորեն իրենց 12 տարին։ Ծնողները, հնարավոր է, որոշել են նրանց համար երեկույթ կազմակերպել, այդ պատճառով հավաքվել են։

Brad Pitt & Angelina Jolie's Twins, Knox & Vivienne, 11, Look ...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica