Եղիսաբեթ II-ը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Քաղաքական

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. այս մասին նշված է թագավորական ընտանիքի պաշտոնական Twitter-յան էջում։
Նշվում է՝ հեռախոսային բանակցությունները տեղի են ունեցել Անկախության օրվա նախաշեմին, որը Միացյալ Նահանգներում նշվում է հուլիսի 4-ին:
Պարզաբանվում է, որ հեռախոսազանգը վերջինն էր բանակցությունների շարքում, որոնք Եղիսաբեթ II-ն անցկացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի, ինչպես նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ: